Շվեդիայում մասսայական անկարգություններ են տեղի ունեցել
Ստոկհոլմի Ռինկբյու շրջանում ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել այն բանից հետո, երբ մասսայական անկարգությունների մասնակիցները սկսել են քարեր նետել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Aftonbladet-ին:
Երկուշաբթի երեկոյան շվեդական մայրաքաղաքում մասսայական անկարգություններ են սկսվել: Մասնակիցները «7 կամ 8» ավտոմեքենաներ են այրել և թալանել մի քանի խանութ:
Հաղորդվում է, որ ոստիկանների ուղղությամբ մասնակցների նետած քարերի արդյունքում մեկ ոստիկան վիրավորվել է:
Անկարգություններին մասնակցում են 30-40 մարդ: