Ներսիկ Նազարյանի ճակատագիրը կորոշվի այս շաբաթ
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթ կորոշվի՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը շարունակելո՞ւ է աշխատել որպես արտակարգ իրավիճակների նախարարության Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, թե՞ ոչ։
Թեև նա պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո մեզ հետ զրույցում վստահորեն ասել էր, թե ինքը շարունակելու է նոր նախարարի հետ շենացնել ԱԻՆ-ը, սակայն Դավիթ Տոնոյանը սկսել է նախարարությունը համալրել իր մարդկանցով, որոնց հետ միասին աշխատելու փորձ ունի»։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: