Արցախի հանրաքվեին մասնակցել է ընտրողների ավելի քան 76%-ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր անցկացված Սահմանադական հանրաքվեին մասնակցել է 79 314 քաղաքացի, կամ ընտրողների ավելի քան 76 տոկոսը։ Այս մասին հայտնել է ԼՂՀ ԿԸՀ կայքը։
ԼՂՀ անկախության 26 տարում սա համապետական նշանակության թվով երրորդ հանրաքվեն է։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի, կամ էլ Արցախի բնակչության 69 տոկոսը։
Սահմանադրական հանրաքվեին հրավիրված են ու մասնակցում են 104 միջազգային դիտորդներ՝ ավելի քան 30 երկրներից, 103 տեղական դիտորդներ, լրատվամիջոցների ավելի քան 80 ներկայացուցիչներ։
Ըստ գործող սահմանադրության՝ ԼՂՀ-ն կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը նախատեսում է կառավարման նախագահական ձեւը՝ օրենսդիր իշխանության լայն լիազորություններով։