Բրիտանացի աղջիկը կամուսնանա ինքն իր հետ
Բրիտանական Ռոտերեմ քաղաքի բնակչուհին պատրաստվում է ամուսնանալ ինքն իր հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Daily Mirror»-ին:
39 տարվա ընթացքում Լինն Գոլոգլին չի կարողացել գտնել իր կյանքի երկրորդ կեսին, դրա համար էլ որոշել է դադարեցնել որոնումները: Բրիտանացին, ով բիզնես-վերլուծաբան է աշխատում, կորցրել է որևէ մեկի հետ սիրային հարաբերություններ կառուցելու ցանկությունը: Կինը նախատեսել է պսակադրվել իր հետ ապրիլին: Իրադարձությունը տեղի կունենա, ինչպես ավանդական հարսանեկան արարողությունը, որին հրավիրված են լինում հյուրեր, իսկ հարսնացուն սպիտակաթույր զգեստով է լինում:
Մեղրամիսն աղջիկը կանցկացնի Հռոմում:
«Երիտասարդ տարիքում մի անգամ ես նշանված եմ եղել, սակայն դա հիմարություն էր և ոչ մի լավ բանի չբերեց»,- նշել է աղջիկը: