Մահացել է ՌԴ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Վիտալի Չուրկինը, մահացել է 64 տարեկանոււմ: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն խոր վշտով հաղորդում է, որ փետրվարի 20-ին՝ իր 65-ամյակից մեկ օր առաջ, Նյու Յորքում վաղաժամ մահացել է Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Վ.Ի. Չուրկինը: Վիտալի Իվանի Չուրկինի մտերիմներին և հարազատներին խոր ցավակցություն ենք հայտնում»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, դիվանագետը մահացել է իր աշխատավայրում: Վիտալի Չուրկինը Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել ՄԱԿ-ում 2006 թվականի ապրիլի 8-ից: