«Apple»-ը կարմիր «iPhone 7» կթողարկի
«Apple» ընկերությունը նախատեսում է թողարկել կարմիր գույնի «iPhone 7»: Անոնսը տեղի կունենա ընկերության ցուցահանդեսի ժամանակ, որը նախատեսվում է անցկացնել մարտին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով ճապոնական «Mac Otakara» պորտալին:
Սա արդեն երկրորդ խոսակցությունն է նոր գույնի «iPhone»-ի թողարկման մասին: Նախորդ անգամ հայտնի էր դարձել, որ նոր գունային որոշումը հասանելի կլինի «iPhone 7s»-ի շարքում և միայն Չինաստանի համար: Ըստ լուրերի՝ բացի վառ գույնի «iPhone 7»-ից և «7 Plus»-ից, «Apple»-ը կստեղծի նաև «iPhone SE»՝ 128 գիգաբայթ հիշողությամբ:
Աղբյուրը նաև հավաստիացրել է, որ ցուցահանդեսին տեղի կունենա նոր «iPad» պլանշետների ներկայացումը: Բացի 7.9, 9.7 և 12.9 դյույմից՝ ընկերությունը կներկայացնի նաև «առանց շրջանակի» պլանշետ՝ 10.5 դյույդմով: Այն կարող է շուկա դուրս գալ արդեն այս տարվա մայիսին: