Վրացի աղջիկը փորձել է Թուրքիայի տարածք մտնել՝ ճամպրուկի մեջ լինելով
Թուրքիայում սահմանապահները Վրաստանի քաղաքացու ճամպրուկները ստուգելու ընթացքում հայտնաբերել են այնտեղ 28-ամյա աղջկան:
Կինը փորձել է այս քայլով փորձել մուտք գործել երկիր, քանի որ պաշտոնապես նրան արգելվում է դա: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Dogan»-ին:
Պատահարը տեղի է ունեցել Հոպա նահանգում: Վրաստանի քաղաքացին այսպիսով փորձել է աղջկան հասցնել երկրի տարածք:
Այժմ տեղի են ունենում աղջկա և նրա «առաքիչի» հարցաքննությունները: Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ ևս նմանատիպ դեպք էր արձանագրվել, միայն թե ճամպրուկի մեջ տղամարդ էր եղել: