Մենք պատրաստ ենք մասնակցել Արցախի հարցով հանդիպումներին. Էդվարդ Նալբանդյան
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում դեռևս չկան, սակայն Երևանը միշտ պատրաստ է մասնակցել նմանատիպ հանդիպումների: Այս մասին «РИА Новости» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
«Դեռևս չկան կոնկրետ պայմանավորվածություններ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպման մասին: Մի քանի օր առաջ տեղի ունեցած Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել իմ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպումների: Եթե հանդիպումները վայր չունեն, դա մեր մեղքով չէ»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ համանախագահերի հետ իր հանդիպման ընթացքում որոշվել է շարունակել խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ջանքերը: «Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են մոտակա շաբաթներին այցելել տարածաշրջան»,- հավելել է Նալբանդյանը: