Նոր նշանակումներ՝ ՀՀ կառավարությունում
Վարչապետի որոշմամբ Արամ Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արման Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ։