Եղբորս ծեծել են, սպառնացել, վիրավորել. Օսկանյանի որդու գործողություններից տուժածի եղբայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ). Aysor.am
«Եղբայրս 6 ժամով բացակայել է տանից, մենք անընդհատ փորձել ենք նրա հետ կապ հաստատել, նա հեռախոսին չի պատասխանել: Հետո մեզ օտար մարդ է զանգել և պահանջել է որպեսզի 1 մլն 600 հազար դրամ տանք: Իրենց ասելով՝ եղբայրս պարտք է, բայց հետո պարզվեց, որ այդպիսի բան չի եղել: Ասում էին, մինչև առավոտ պետք է փողը բերեք: Սպառնալիքներից հետո մենք ոստիկանություն դիմեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի և վերջինիս քեռու որդու՝ Հրանտ Սերադարյանի կողմից բռնության ենթարկված տղայի ավագ եղբայրը՝ Հակոբ Բերբերյանը: Մանրամասները՝ այստեղ: