Պուտինը չի պատրաստվում մոտ օրերս հանդիպել Լուկաշենկոյի հետ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ չի նախատեսվում: Այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա մասնավորապես ասել է, որ հանդիպում չի նախատեսվում, քանի որ նախագահների աշխատանքային գրաֆիկները չափազանց ծանրաբեռնված են: Սակայն, շարունակվում են Բարձրագույն պետական խորհրդի պատրաստությունները:
«Որքանով մենք գիտենք, Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում է և դա մասնավոր այց է: Մոտ օրերս, դեռ որքանով մենք հասկանում ենք, պետությունների նախագահների գրաֆիկները հագեցած են, բայց Պուտինը նման հանդիպում չի պլանավորում»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: