Գիտնականները մերժել են աջլիկ կամ ձախլիկ լինելու կապը ուղեղի կիսագնդերի հետ
Առաջ ընդունված էր ենթադրել, որ ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է գլխուղեղի ձախ կամ աջ կիսագնդերի ակտիվության հետ: Սակայն Սեբաստիան Օկլենբուրգի գլխավորությամբ կենասաբանների կողմից կատարված հետազոտությունները փաստում են, որ այն ավելի շատ կապված է ողնուղեղի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Բանն այն է, որ ձեռքի շարժումները ղեկավարում է ուղեղի շարժողական կենտրոնը, այդ պատճառով էլ գիտնականները ակտիվորեն փորձում էին ուղեղի երկու կիսագնդերի չափերի մեջ անհամաչափություն գտնել: Բացի այդ, կյանքի արդեն առաջին շաբաթներին գլխուղեղի շարժողական կենտրոնի և ողնուղեղի միջև կապը դեռևս ձևավորված չէ:
Քանի որ շարժումներն ու գործողությունները այս կամ այն ձեռքով անելու նախապատվությունները երեխայի մոտ ձևավորվում են դեռևս նորածնային փուլում, ողնուղեղի մասերի մեջ, որոնք պատասխանատու են ձեռքերի և ոտքերի շարժումների համար, գիտնականների անհարմարաթյուններ են գտել: