Սոմալիի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է
Ավելի քան 39 մարդ է մահացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկչական գործողության հետևանքով: Այս մասին հայտնի է Interfax.ru-ն` հղում տալով տեղի փրկարարների հայտնած պաշտոնական տվյալներին:
«39 մարդ է մահացել, 27 մարդ է վիրավորվել»,- հայտարարել է շտապօգնության ծառայության տնօրեն Աբդուկադիր Ադեմը:
Ավելի վաղ հայտարարվել էր ահաբեկչական գործողության միայն 20 զոհերի մասին:
Իշխանությունների կատարած հայտարարությունների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը ականապատված ավտոմեքենան կանգնեցրել է քաղաքի հարավում գտնվող մարդաշատ շուկայի մոտ: