Ներդրողների փոխհարաբերման օնլայն հարթակ
Ներդրումները խթանելու համար առկա են մի շարք ճանապարհներ, որոնց մեջ կարևոր դեր է խաղում կոմունիկացիաները: Օրերս Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներդրումային ծրագրերի նոր կայք է ներկայացրել՝ Investmentprojects.am-ը:
Ներկայումս կայքում տեղադրված է ավելի քան 30 ծրագիր: Պետք է նշել, որ ծրագրեր կարող է ներկայացնել թե՛ պետությունը, և թե՛ մասնավոր հատվածը: Խոսքը չի գնում միայն նոր ծրագրերի մասին: Կայքում օրինակ առկա է գերամուր ապակու արտադրության նախագիծը, որի տեխնոլոգիան պատրաստ էր դեռևս խորհրդային տարիներին:
Սա կարելի է ասել ներդրումների օնլայն «կացարան է», որը նպատակ ունի միավորել «մեկ տանիքի տակ» ներդրողներին:
Կարինե Առաքելյան. ֆեյսբուք: