Թայլանդում վանականների և ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Բուդդիստ հոգևորականները և կրոնի այլ հետևորդներ այսօր առավոտյան ծեծկռտուք են սկսել ոստիկանության հետ: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Ինչպես տեղեկացվում է` վանականները և այլ սրտացավ մարդիկ ցատկել և անցել են պատնեշի վրայով, մտել վանքի տարածք:
Որոշ ժամանակ անց, նրանք դուրս են եկել վանքի տարածքից և կենդանի պատ են կազմել` փորձելով թույլ չտալ ոստիկանների մուտքը վանքի տարածք: Նրանց զայրույթը շարժել են վանքում մի քանի օր իրականացվող որոնումները, որոնք ուղղված են փողերի լվացման մեջ մեղադրվող մի մարդու գտնվելու վայրը պարզելուն: