Լավրովը մեղադրել է ԱՄՆ հատուկ ծառայություններին ՌԴ դեսպանին գաղտնալսելու մեջ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է ամերիկյան հատուկ ծառայություններին, որ նրանք գաղտնալսում են ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի խոսակցությունները և դրա մասին բացեիբաց հաստարարում են:Այս մասին գրում է Inetrfax.ru.
«Ամերիկյան հատուկ ծառայությունները թեև պաշտոնապես, սակայն անանուն հայտարարել են, որ մեր դեսպանի հաղորդագրությունները, ինչպես նրանք են նշում, գաղտնալսվել են, ներառյալ` Կիսլյակի հաշվետվությունները Մոսկվային և այն ամենը ինչ նա անում Է Վաշինգտոնում` իր պարտականությունները կատարելիս»,-ասել է Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: