Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում. դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով դպրոցից տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 5 հոգին գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ըստ հիվանդանոցի բժիշկների՝ նրանք վիճակը միջին ծանրության է։ Մանրամասները՝ այստեղ: