Վարչապետը կոչով է հանդես եկել
Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում և բիզնեսներում: Նման կոչով է հանդես եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում և բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է։ Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: