Պուտինն օրերս հրամանագիր է ստորագրել՝ Դոնեցկի ու Լուգանսկի հետ կապված
Օրերս ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր ստորագրեց Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների առանձին շրջաններում մշտական բնակություն հաստատած քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց հատկացված փաստաթղթերի` Ռուսաստանում իրավական հիմքերի ճանաչման մասին:
Հատկանշական է, որ նման հրամանագրի ստորագրման ժամկետը մի կողմից համընկավ Դոնբասում Կիևի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հետ: Մյուս կողմից, հարցն առնչություն ուներ Թրամփի վարչակազմի կողմից Ղրիմի երկրամասը Ուկրաինային հանձնելու` Ռուսաստանին հասցեագրված վերջին հայտարարությունների հետ:
Այս տեսանկյունից նման հրամանագրի ստորագրումով պաշտոնական Մոսկվան էլ ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում` Վաշինգտոնին հստակորեն ի ցույց դնելով այն մոտեցումը, որ ամերիկյան ճնշումների դիմաց ՌԴ կակտիվացնի Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների անկախացման գործընթացը:
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: