Պեկինը մինչև 2020թ. քաղաքի աղբի 57%-ն կօգտագործի էլէներգիա արտադրելու համար
Պեկինը ծրագրում է մինչև 2020 թվականը քաղաքի աղբի 57%-ն օգտագործել մեգապոլիսի էներգետիկ կարիքների համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի միջազգային ռադիոյին:
Նշվում է, որ 2017 թվականին Չինաստանի մայրաքաղաքում աղբի վերամշակման վեց ձեռնարկություն է շահագործման հանձնվելու: Դրանք քաղաքի աղբից էլէներգիա, մեթան և էթանոլ կարտադրեն: 2020 թվականին արդեն Պեկինում էլէներգիա ստանալու համար օրական 30 հազար տոննա աղբ կօգտագործեն:
Ինչպես հայտնում է Չինաստանի միջազգային ռադիոն՝ 24 հազար տոննա աղբը կայրվի աղբի մշակման նոր գործարաններում՝ էլէներգիա ստանալու համար, իսկ ևս 6 հազաև տոնան կօգտագործվվի մեթան և Էթալոն արտադրելու համար;