Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով
Հիտլերի անձնական հեռախոսն ԱՄՆ-ում կայացած աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով AFP-ի:
Նշվում է, որ աճուրդն իրականացվել է «Alexander Historical Auctions» աճուրդի տանը: Մեկնարկային գինը եղել է 100 հազար դոլար:
Հիտլերի անվան փորագրությամբ «Siemens» հեռախոսը 1945 թվականին Հիտլերի բունկերում գտել են խորհրդային զինվորները եւ փոխանցել բրիտանացի սպայի: Վերջինի ընտանիքն այն պահպանել է ավելի քան 70 տարի:
Աճուրդի տունն այն անվանել է ամենակործանարար իր, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել: