Կողոպտել են Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամներից մեկին
Փարիզում կողոպտել են Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամներից մեկի՝ Օսամա բեն Լադենի բնակարանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղւմ տալով Le Parisien թերթին:
Նշվում է, որ կողոպտիչներին դեռևս չեն հայտնաբերել: Ահաբեկչի հարազատներն իրենց ոչնչից չեն զրկում և ապրում են Մոնտեն պողոտայի շքեղ տանը։
Կողոպտիչները բնակարան են մտել տանիքից՝ պատուհանով։ Տնից նրանք վերցրել են անհայտ պարունակությամբ ճամպրուկ, որը թաքցված է եղել բուֆետում։
Ըստ պարբերականի՝ Կողոպուտի ժամանակ Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները տանը չեն եղել, իսկ սհազանգի ազդանշանը տվել է շենքը սպասարկող անձնակազմը։