Բելառուսը կգնի 600 հազար բարել իրանական նավթ
«Բելառուսը 600 հազար բարել իրանական նավթ է ձեռք բերել Իրանի պետական նավթային ընկերությունից»,-այս մասին հայնտում է Interfax.ru-ն՝ հղում անելով Իրանի պետական նավթային ընկերության մամուլի ծառայությանը:
Այնտեղ նշվել է, որ սա Բելառուսի կողմից իրանական նավթի գնման առաջին փորձն է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցներից հետո:
Ինչպես նախապես տեղեկացվել էր՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև ռուսական գազի գնի սահմանման անհամաձայնության պատճառով կոնֆլիկտ է առաջացել, և ի պատասխան՝ Ռուսաստանը կրճատել է նավթի արտահանումը Բելառուս: