Եվրոմիությունը խոստացել է օգնել Սոմալիին ահաբեկչական գործողություններից հետո
Մոգադիշոյում կատարված ահաբեկչական գործողությունները ուղղված էին Սոմալիի անվտանգության և կայունության դեմ: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով Եվրամիության արտաքաղական ծառայության պաշտոնական ներկայացուցիչի պաշտոնական հայտարարությանը:
«Մենք հարգում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր հեռացան կյանքից և մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրանց հարազատներին»,- մասնավորապես ասել է նա:
Նրա խոսքով՝ Եվրոմիությունը պատրաստ է շարունակել օգնել Սոմալիին վերականգնել երկիրը: