Կիևի ոստիկանությունը ցույցի մասնակիցներից հինգին ձերբակալել է
Կիևի Եվրոպայի հրապարակում ցուցարարների և ոստիկանության բախման հետևանքով ոստիակններից մեկը լրջորեն վիրավորվել է, իսկ ցուցարարներից հինգը ձերբակալված են:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
"Հինգ ցուցարարներ ձերբակալված են, կա տուժած ոստիկան. նա լուրջ վնասվածքներ ունի:",- նշել է Կիևի քաղաքային ոստիկանապետ Անդրեյ Կրիշկոն:Կիևի ոստիկանությունը նաև հայտնել է, որ քաղաքում դրությունը կայունացել է, բոլոր բախումները ավարտվել են: