Հրդեհ Նոր Արեշում.դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: