"Falcon 9"-ը հաջողությամբ տիեզերք է ուղարկել Dragon բեռնատար տիեզերանավը
"Falcon 9"-ը հաջողությամբ տիեզերք է ուղարկել Dragon բեռնատար տիեզերանավը: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Իր հերթին SpaceX կազմակերպությունը Twitter-ի իր էջում հայտնում է, որ տիեզերանավի առաջին աստճանը արդեն վերադարձել է երկիր և հաջողությամբ վայրէջք է կատարել: Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հաջող մեկնարկի լուսանկար է հրապարակել: