Հայտնաբերվել է դի
Փետրվարի 19-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1933 թ. ծնված ԵՎ. Գ.-ի դին: