Ռիգայի քաղաքապետին կրկին կտուգանեն ռուսերենի գործածման համար
Ռիգայի քաղաքապետ Ուշակովը հայտնել է, որ լեզվի տեսչությունը մտադիր է տուգանել իրեն դպրոցականների հետ ռուսերենով հաղորդակցվելու համար:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքապետի ֆեյսբուքյան էջին:
"Դուք չեք հավատա և ամենայն հավանականությամբ նույնիսկ կծիծաղեք, սակայն Լեզվի պետական կենտրոնը գտել է ինձ տուգանելու ևս մեկ միջոց.և գիտե՞ք ինչի համար.կպատմեմ. նրա համար, որ ես "День теней"-ի ժամանակ ինձ ռուսերենով հարցեր ուղղած դպրոցականներին ռուսերենով եմ պատասխանել:Դե ի՞նչ.ստիպված եմ վիճել:",- գրառել է քաղաքապետը: