Սիրելի գրքասերներ, հիանալի առիթ է այսօր ձեռք բերել այն գրքերը, որոնք կհամալրեն ձեր գրապահարանի դատարկ շարքերը
21-րդ դարում, երբ համացանցը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասնիկը, երբ ինտերնետային տիրույթը հնարավորություն է տալիս մեզ իմանալ ամեն ինչի մասին՝ միմիայն ձեռքի մեկ շարժով, ըստ տրամաբանության, պետք է նվազեր տպագիր գրքի հանդեպ «սերը»։
Ի ուրախություն ինձ, նույնիսկ համացանցային այս «քաոս»-ի մեջ կան մարդիկ, որոնց համար գիրքը երբեք իր ուրույն տեղը չի զիջի համացանցին։
2008 թվականից փետրվարի 19-ը Հայաստանում հռչակվել է գրքի օր։
Օրվա ընտրությունը պատահական չէր. Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է այսօր:
Սիրելի գրքասերներ, հիանալի առիթ է այսօր ձեռք բերել այն գրքերը, որոնք կհամալրեն ձեր գրապահարանի դատարկ շարքերը։
Շնորհավոր մեր՝ չկրկնող ու ոչ սովորական տոնը։
Սոֆի Մխեյան.ֆեյսբուք: