Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել մերժել Թրամփի՝ Բրիտանիա այցը
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը պետք է մերժի Թրամփի այցը, պատճառաբանելով ԱՄՆ նախագահի կողմից արված դաժան և ամոթալի քայլերը:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հանի կարծիքով, միգրացիոն արգելքների մասին նոր հրամանագիրը, որը արգելում է յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ներգաղթյալների ընդունումից ժամանակավոր հրաժարումը արդեն պատճառ է Թրամփի առջև կարմիր գորգ չփռելու: