Ժամանակն է, որ Արցախը ճանաչվի որպես հետխորհրդային երկրների ամենաժողովրդավար պետություն
Վաղն Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանաքվեն է: Ինձ համար այստեղ ամենակարևորը ոչ թե հանրքվեի արդյունքներն են, այլ ընթացքը: Ես ավելի քան վստահ եմ, որ աշխարհի կողմից չճանաչված Արցախի հանրապետությունում այս հնարաքվեն կլինի ամենաարդարը, ամենաժողովրդավարը:
Վստահ եմ, որ այս չճանաչված պետությունում տեղի ունեցող հանրաքվեից շատ բան կարող են սովորել եվրոպական շատ ժողովորդավար պետություններ: Պարզապես կցանկանամ, որ վաղը Արցախ մեկնեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները և իրենք իրենց աչքով տեսնեն, զգան, թե ինչ ասել է ժողովրդավարություն, արդար կամքի արտահայտում:
Կարծում եմ, վաղուց ժամանակն է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն ազատ, անկախ պետություն, այլ հետխորհրդային երկրների ամենաժողովորդավար պետություն: Չէ՞ որ քաղաքաքակիրթ պետությունները միլիոններ են ծախսում, որ աշխարհում ունենան ժողովրդավար պետություններ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք