Սուպերմարկետի մոտ 54-ամյա վարորդը՝ «FAW» մակնիշի խոշոր բեռնատարով մեքենաների ջարդի հեղինակ է դարձել՝ բախվելով 6 ավտոմեքենաների. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Էդիկ Շանսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 29:00-ի սահմաններում՝ Այնթապ գյուղում՝ «Ինեսսա» սուպերմարկետի մոտ, 54-ամյա Հրանտ Վարդանյանը իր վարած «FAW» մակնիշի «338 OR 61» համարանիշի խոշոր բեռնատարով բախվել է սուպերմարկետի մոտ կայանված 39-ամյա Գրիգոր Վարդանյանին պատկանող «Ford» մակնիշի «29 OO 245» համարանիշի, 25-ամյա Կոլյա Երեմյանին պատկանող Mercedes մակնիշի «90 MR 101» համարանիշի, 27-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին պատկանող «Nissan» մակնիշի «35 DC 926» համարանիշի, 27-ամյա Խաչիկ Էմեքսուզյանին պատկաող Mitsubishi մակնիշի 35 AP 600 համարանիշի և 56-ամյա Վարազդատ Հակոբյանին պատկանող «Opel» մակնիշի «35 DN 452» համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ այստեղ: