Թուրքիան ունի Ռուսաստանի և Իրանի աջակցության կարիքը
Սիրիայի կարգավորման հարցում Թուրքիան ունի Ռուսաստանի և Իրանի աջակցության կարիքը:
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը:
«Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը պետք է ամրապնդվի ընդհանուր ուժերով: Մեզ պետք է Ռուսաստանի և որոշ հարցերում Իրանի աջակցությունը, և այդ հարցում մենք շատ բաների ենք հասել»,- ասել է նախարարը՝ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ: