Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում պատրաստ ենք գործարկել ԼՂ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն խոսել է Արցախի հակամարտության և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարի մասին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Զանյերը նշել է. «Վերջին օրերին կրկին միջադեպեր են եղել: Մենք խիստ անհանգստացած ենք այդ առիթով»:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը թեփետ դրական ու կառուցողական է եղել, այնուամենայնիվ, էական առաջընթաց չկա:
«Մենք պատրաստ ենք գործարկել այն մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել: Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Բայց մենք չեն կարող կողմերի փոխարեն որոշում կայացնել: Ցավոք, առաջընթացը խիստ սահմանափակ է»,-հայտնել է Զանյերը՝ հավելելով, որ 2 պետությունների ղեկավարների հանդիպումը դեռևս իրատեսական չէ: