Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում Չեռնոգորիայի վարչապետի մահափորձի մեջ
Մեծ Բրիտանիայի կառավարությունում կարծում են, որ Ռուսաստանը գաղտնի նախատեսել էր Չեռնոգորիայի կառավարությանը պաշտոնանկ անել այդ պահին գործող վարչապետ Միլո Ջուկանովիչի սպանության միջոցով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Sunday Telegraph»-ին:
Ինչպես հաղորդվել է, Ջուկանովիչի մահափորձն իբրև թե նախատեսել էր ռուսական հետախուզությունը «Մոսկվայի թույլտվությամբ»: Երկրի վարչապետի սպանությունը պետք է խանգարեր Չեռնոգորիայի պլաններին՝ ՆԱՏՕ մտնելու հարցում:
Թերթի տվյալներով՝ պայմանավորվածությունը հնարավոր է եղել բացահայտել մի քանի ժամ առաջ մինչև նախորդ տարվա հոկտեմբերի 16-ի հարձակման ժամանակը նախատեսելը: Ինտերպոլն այս պահին որոնում է երկու ռուսի, ենթադրաբար ռուսական հետախուզության աշխատակիցների, ովքեր հավաքագրել և զինել էին սերբ ազգայնամոլներին, որպեսզի նրանք հարձակվեն Չեռնոգորիայի խորհրդարանի շենքի վրա և սպանեն Ջուկանովիչին: