Մեթ Ռիվզը հրաժարվել է դառնալ նոր «Բեթմենի» ռեժիսյորը
Ռեժիսյոր Մեթ Ռիվզը հրաժարվել է «Warner Bros» կինոընկերության նոր «Բեթմեն» ֆիլմի ռեժիսյորը դառնալ Բեն Աֆլեքի փոխարեն:Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ռիվզի հրաժարվելու պատճառների մասին հայտնի չէ, սակայն «Warner Bros»-ից հայտնում են, որ քննարկումները կշարունակվեն, երբ «գլուխները սառչեն:»Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բեն Աֆլեքը հրաժարվել է ֆիլմի ռեժիսյորի պաշտոնից, նշելով ցանկանում է կենտրոնանալ դերասանական խաղի վրա, և որ անպայման կխաղա Բեթմենի դերը համանուն ֆիլմում: