Արմեն Սարգսյանը՝ եղբոր՝ «Ելք»-ի անդամ լինելու մասին (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 18-ին, Երկրապահ կամավորների միության 11-րդ համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանն անդրադառնալով այն հացին, թե հնարավոր է, որ անդամակցի իր եղբոր՝ Արամ Սարգսյանի՝ «Ելք» դաշինքին, հաշվի առնելով, որ եղբայրն այդ դաշինքի անդամ է, վերջինս չանդրադարձավ եղբորը, իսկ իր մասին նշեց. «Առաջին կուսակցությունը, որին հարել եմ և համամիտ եմ եղել այդ կուսակցության հետ դա ՀՀԿ-ն էր, բայց երբևիցե կուսակցական չեմ եղել, նույնիսկ Վազգեն Սարգսյանի օրոք և ոչ էլ Արամի կուսակցության մեջ եմ եղել: Չեմ խառնվում առհասարակ քաղաքականությանը»:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` համագումարին չմասնակցելուն, Արմեն Սարգսյանը ասաց, թե չի կարծում, որ նրան մոռացել են: