ՊԲ հրամանատարը խուսափեց տեսախցիկներից, իսկ նրան ուղեկցողները՝ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքին (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 18-ին, Երկրապահ կամավորների միության 11-րդ համագումարից հետո, լրագրողները փորձեցին մի քանի ճշտող հարց ուղղել Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին, սակայն վերջինս խուսափեց պատասխանել հարցերին, նույնիսկ չլսելով հնչեցված հարցերը, ավելին, սկսեց փախչել տեսախցիկներից:
Նրան ուղեկցողներն էլ անհասկանալի կերպով ագրեսիա էին դրսևորում, իսկ նրանցից մեկն էլ շատ կոպիտ, բարձր տոնայնությամբ խոսում էր լրագրողների հետ, ասելով. «Աղջկե՛ք հազար ու մի պրոբլեմ կա: Չե՞ս հասկանում, հազար ու մի պրոբլեմ կա»:
Վերջինիս աստիճաններից դեպի վերև տարավ Առաքել Մովսիսյանը:
Տեսանյութը՝ ստորև.