Բելգիայում մարդատար գնացք է գծերից դուրս եկել
Բելգիայի Լյովեն և Դե Պաննե քաղաքների մարդատար գնացքներից մեկը դուրս է եկել գծերից:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Բելագիայի երկաթգծերի միության հանրային հարցերի պատասխանատու Տյերի Նեյը բելգիական լրատվամիջոցներին հայտնել է, որ կան երկու տասնյակից ավելի վիրավորներ:Լրատվամիջոցների հայտնած տեղեկություններով՝ երկաթգծային պատահարի պատճառների դեռևս հայտնի չեն: