Սառը պատերազմը չի ավարտվել. Լավրով
Արևմտյան քաղաքական գործիչների ելույթները Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին խոսում են այն մասին, որ Սառը պատերազմը դեռևս չի ավարտվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Ասում են, որ պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում, այնտեղ էլ, նրանք, ըստ տրամաբանության, պետք է ավարտվեն: Սակայն Սառը պատերազմի հետ դեռևս դա տեղի չի ունեցել, եթե դատենք, մասնավորապես, Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղաքական գործիչների որոշ ելույթներից, այդ թվում՝ և այն հայտարարություններից, որոնք հնչել են երեկ և այսօր մեր համաժողովի սկզբում»,- նշել է Լավրովը:
Նա արձանագրել է, որ ՆԱՏՕ-ն «այդպես էլ մնաց Սառը պատերազմի ինստիտուտ»:
Խոսելով ԱՄՆ-ի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան կցանկանար պրագմատիզմ և փոխադարձ հարգանք Վաշինգտոնի հետ հարաբերություններում: