Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վերջապես որոշել է խախտել լռությունն ու հինգ ամսվա ընթացքում՝ Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո, առաջին անգամ հայտնվել է պաշտոնական միջոցառման: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:
Մասնավորապես, Անջելինան երեխաների հետ միասին գնացել է Կամբոջու, որպեսզի ներկայացնի իր նոր ֆիլմը՝ «Նախ նա սպանեց իմ հորը. Կամբոջիի դստեր հիշողությունները» անունը կրող:
Երկարատև դադարից հետո իր առաջին միջոցառման համար Անջելինան ընտրել էր սև զգեստ և դասական կոշիկներ՝ ոչ շատ բարձր կրունկով: Հարկ է նշել, որ լուսանկարներում դերասանուհին երջանիկ տեսք ունի և շատ է ժպտում:
Հիշեցնենք, որ մինչև վերջերս դերասանուհին խուսափում էր մամուլի հետ շփումից: