ՆԱՏՕ-ի ընդլայնումնն աննախադեպ լարվածության է հանգեցրել Եվրոպայում. Լավրով
ՆԱՏՕ-ի ընդլայնումը Եվրոպայում աննախադեպ լարվածության է հանգեցրել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մյունխենի կոնֆերանսի ընթացքում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը վերջին 30 տարիների ընթացքում Եվրոպայում արտասովոր լարվածության է հասցրել»,- ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ «այս տարի լրանում է Փարիզում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հիմնական փաստաթղթի ստորագրման 20 տարին, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր որակի մասին Հռոմի փաստաթղթի ստորագրման 15 տարին»: