Հրդեհ՝ Արմավիրում. բնակարաններից մեկի ննջասենյակն ամբողջությամբ այրվել է
Փետրվարի 18-ին, ժամը 03:40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյաց փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում գտնվող տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 32 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:55-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանի ննջասենյակը (մոտ 18 քմ)՝ գույքով: