Հայաստանյան քաղաքական վերնախավը շարունակում է դեգրադացվել
Հայաստանյան քաղաքական վերնախավը շարունակում է որակական hետընթաց ապրել՝ դեգրադացվել:1988 թվականին սկսվեց մեր վերնախավի խորքային կերպափոխման գործընթացը, որը սկզբնական փուլում ազգային զարթոնքի և պատերազմական հաղթանակների նախադրյալները ստեղծեց, սակայն, հընթացս, նաև ներքին այլասերման կենսունակ ծիլերը տվեց ու այդ ծիլերը հետզհետե խեղդեցին մինչ այդ մեր մեջ գերիշխող անկեղծն ու նվիրականը, դրանք փոխարինելով ստորության, նյութապաշտության, անսկզբունքայնության և տգիտության բացառիկ գերակայությամբ:
Այն, ինչն այսօր պետք է կոչվի վերնախավ, ոչնչացնում է երկիրն ու սեփական ժողովրդին՝ անամոթաբար ստում է և ահաբեկում մարդկանց: Մտավորականների, հայրենասերների պակաս չենք ունեցել, սակայն նրանք այդպես էլ չկարողացան ձևավորել այն կայուն շերտը, որն ընդունակ կլիներ վերարտադրվել՝ պահպանելով և զարգացնելով պետության իրական վերնախավին բնորոշ ու առաջնային կարևորությունն ունեցող հատկանիշները՝ սկզբունքայնությունը, ազատախոհությունը, մասնագիտական գերազանց որակները, խոհեմությունն ու գործնական նախաձեռնողականությունը:
Այս որակների կրողներն այսօր էլ կան մեր մեջ և ցանակացած այլ երկրում նրանք արժանիորեն կընկալվեին որպես յուրային՝ տեղի ազգային վերնախավի կողմից, սակայն նրանց չի հաջողվում փոխել սեփական երկրի ներկայիս գռեհիկ և անգործունակ դիմագիծը:
Արման Մելիքյան. ֆեյսբուք;