Սեյրան Օհանյանը ստում է, որ վաճառել է հողակտորը. ահա նրա առանձնատան լուսանկարները
Ինչպես հայտնի է երեկ՝ փետրվարի 17-ին, կայացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված իր առանձնատան հետ, նշել է, որ 2008 թվականին Վահագնի թաղամասում իրեն հողակտոր է նվիրել Վահագն Հովնանյանը, սակայն, այն այժմ իրենը չէ, քանի որ վաճառել է այն և հիմա բնակվում է վարձով:
Սակայն, նշենք, որ Սեյրան Օհանյանը երեկ ստեց՝ ասելով, որ վաճառել է այն և հիմա բնակվում է վարձով: Ավելին, այդ հողակտորի վրա կատարվել է շինարարություն, որը շարունակվել է մինչև անցյալ տարվա գարուն և դադարեցվել: Տան ամեն հարկի մակերեսը 1600 քառ.մետր է:
Պետք է փաստել, որ այնպես, ինչպես երեկ Վարդան Օսկանյանը վկայեց, որ Սեյրան Օհանյանին այդ հողակտորը նվիրել է Վահագն Հովնանյանը, այնպես էլ՝ ՊԲ նախկին հրամանատար, ներկայում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, երբ Արցախից տեղափոխվեց ՀՀ (2015 թ.) կարող է փաստել, որ այդ ժամանակից սկսած, Նոր Հաճնում իրեն պատկանող բետոնի արտադրամասից անվճար բետոններ է մատակարարել Սեյրան Օհանյանին:
Առանձնատան լուսանկարները ներկայացնում ենք ստորև.