Չեմ պատրաստվում դեպուտատ դառնալու համար մտնեմ ուրիշ կուսակցություն.Արման Սահակյան (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 18-ին, ԵԿՄ համագումարի մեկնարկից առաջ Արման Սահակյանը նշեց, որ ինքը ՀՀԿ անդամ է ու չի պատրաստվում դեպուտատ դառնալու համար այլ կուսակցություն մտնել:
«Շիրակում լուրջ մրցակցություն է սպասում, բայց ես պատրաստ եմ: Վարդան Ղուկասյանը իր քաղաքում հայտնի մարդ է, երկար տարիներ քաղաքապետ է եղել: ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ շատ ձայն չի հավաքել, նենց որ, օբյեկտիվորեն պրոբլեմներ կան: Մենք նախատեսում ենք Գյումրիում հավաքել այնքան ձայն, որքան հնարավոր է: Ես ռեալիստ եմ: Մրսում եմ, գնացի »,-ասաց նա: