Անջելինա Ջոլին և Կրիշտիանու Ռոնալդուն կնկարահանվեն թուրքական սերիալում
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին հայտնել են իրենց ցանկության մասին, այն է՝ մասնակցել միջազգային նախագծում՝ թուրքական սերիալում, որը կպատմի սիրիական ընտանիքի պատմությունը: Ընտանիքը լքում է պատերազմից ավերված երկիրը և ապաստան է գտնում Թուրքիայում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ֆիլմը կստանա «Կյանքի կամուրջ» անունը: Սպասվում է նկարահանել երեք եթերաշրջան: Հեղինակները խոստանում են գրավիչ սյուժե, որում կլինի սեր, դրամա, ընտանեկան հարցեր և կյանքի պայքար: Նկարահանումները կսկսվեն Գազիանթեփ քաղաքում արդեն շատ շուտով՝ ընթացիկ տարվա մարտ ամսին:
Հաղորդվում է, որ համաշխարհային աստղերը Թուրքիա կայցելեն այս նախագծին աջակցելու համար: Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին, բացի ֆիլմի նկարաահանումներից, երկար տարիներ զբաղվել է հատուկ նախագծերով՝ լինելով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: