Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել` ի աջակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի. Tert.am
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) երեկվանից հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն «Սասնա ծռերին» ՊՊԾ գունդ սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանի և իր եղբոր Արարատ Խանդոյանի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
«Արայիկ Խանդոյանը երեկ էր հացադուլ հայտարարելու դիմում գրել, չնայած որ առողջական խնդիրներ ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Նա այդ կերպ իր աջակցությունն է հայտնում Հաց բերող Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին»- ասաց Արայիկ Պապիկյանը։
Մանրամասները՝ այստեղ: