Մառա Բաղդասարյանը կասկածվում է կեղծ փաստաթուղթ ձևակերպելու մեջ
Դատական կարգադրիչները սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին կասկածում են ժամանակավոր անաշխատունակության մասին կեղծ փաստաթուղթ ձևակերպելու մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, փետրվարի 8-ին Մառա Բաղդասարյանը չի գնացել նշանակված հարկադրված աշխատանքի վայր, իսկ հետո ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության մասին փաստաթուղթ:
«Դատական մարմինների մոտ փաստաթղթի իսկությունը կասկածներ է առաջացրել, իսկ ստուգման ընթացքում պարզվել է, որ այդ թուղթը դրանում նշված բժշկական կենտրոն չի ներկայացվել: Փորձագետների կարծիքով՝ այդ փաստաթուղը կեղծիքի տարրեր է պարունակում»,- նշվում է հաղորդագրության մեջ: